copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:36 15-02-2022

Ղազախական Ժանաոզենում կրկին գործադուլներ են

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում մարդիկ կրկին փողոց են դուրս եկել։ Այս անգամ բողոքում են նավթագործները, հաղորդում է Orda Telegram-ալիքը։

Հաղորդվում է, որ մարդիկ հավաքվել են քաղաքային ավտոկայանում։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Գործադուլին մասնակցում են «Օզենմունայգազ»-ի չորս ձեռնարկությունների աշխատակիցներ։

Նավթագործներին են միացել նաև քաղաքի այլ բնակիչներ։ Նրանք վրդովված են «համակարգի անարդարությունից» և ափսոսանք են հայտնում, որ հունվարին Ժանաոզենում սկսված խաղաղ ցույցերն ամբողջ երկրում վերաճեցին զանգվածային անկարգությունների։

Ցուցարարները լրագրողներին ասել են, որ հանդես են գալիս ցույցերի ժամանակ ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու և քաղաքական փոփոխությունների պահանջով։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է