copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:28 13-02-2022

Ադրբեջանցիների միությունը Կուզբասում գնչուների հետ կոնֆլիկտում սադրանք է տեսնում

Ռուսաստանի ադրբեջանցիների միությունում մեկնաբանել են Ադրբեջանից ներգաղթյալների, գնչուական սփյուռքի և Կեմերովոյի շրջանում տեղի բնակիչների միջև հակամարտությունը։ Միության փոխնախագահ Էլունուր Հուսեյնովը Gazeta.ru-ին ասել է, որ արտաքին միջամտություն է կասկածում՝ համայնքների միջև հակամարտությունն արհեստականորեն բորբոքելու համար։
Հուսեյնովը նաև հավելել է, որ Միության մասնագետներն արդեն հակամարտությունը կարգավորելու փուլում են, և կողմերը նախատեսում են նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ավելի վաղ Կեմերովոյի շրջանի Տյաժինսկի գյուղում մի քանի ծեծկռտուք էր տեղի ունեցել համայնքների ներկայացուցիչների և տեղի բնակիչների միջև։ Հակամարտությունը սկսվել էր «Էլբրուս» սրճարանում, որտեղ բնակիչներից մեկը կռվի մեջ էր մտել գնչուների հետ, իսկ ծեծկռտուքին ադրբեջանցի էր միջամտել։ Հաջորդ օրը վիճաբանությունը շարունակվել էր և վերաճել գնչուների և ադրբեջանական սփյուռքի միջև ծեծկռտուքի:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Խուլիգանություն» հոդվածով։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը