Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:40 12-02-2022

Մեծ Բրիտանիայում առաջին մահն է գրանցվել Լասսա տենդից

Մեծ Բրիտանիայում գրանցել է առաջին մահը Լասսա տենդից: Երկրում ընդհանուր առմամբ երեք հայտնաբերված դեպք կա. հիվանդները նույն ընտանիքից են։ Նրանց հիվանդությունը, ըստ ԱՀԿ-ի, կապված է վերջերս Արևմտյան Աֆրիկա կատարած ուղևորության հետ: Այնտեղ Լասա տենդն էնդեմիկ հիվանդություն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիշեցնում է, որ այս հիվանդությունից մահացությունը 1% է կազմում: Իսկ հիվանդության ծանր ընթացքի դեպքում, երբ հոսպիտալացում է պահանջվում՝ 15%: Սակայն քաղաքակիրթ երկրներում հիվանդության մարդուց մարդ փոխանցման մեխանիզմը բավականին բարդ է։ Ուստի փորձագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակը վտանգ չի ներկայացնում Միացյալ Թագավորության համար։

Լասա տենդը վիրուսային հիվանդություն է։ Մի շարք ախտանշաններով այն նման է Էբոլա վիրուսին։ Լասա տենդն առավել տարածված է Արևմտյան Աֆրիկայում, ներառյալ Նիգերիայում, Լիբերիայում, Գանայում, Գվինեայում և Սիերա Լեոնեում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան