copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 11-02-2022

Քանյե Ուեսթը երգչուհի Բիլի Այլիշից պահանջել է ներողություն խնդրել

Ռեփեր Քանյե Ուեսթը երգչուհի Բիլի Այլիշից պահանջել է ներողություն խնդրել, հաղորդում է TMZ կայքը։

Սոցցանցերում նա հաղորդագրություն է հրապարակել, որում սպառնացել է հրաժարվել Coachella փառատոնում ելույթից, եթե Բիլի Այլիշը ներողություն չխնդրի իր գործընկեր Թրևիս Սքոթից։

Անցած շաբաթ Ատլանտայում Բիլի Այլիշը դադարեցրել է իր համերգը՝ համոզվելու համար, որ առաջին շարքի երկրպագուն իրեն լավ է զգում: «Ես համոզվում եմ, որ մարդիկ լավ են, և միայն դրանից հետո եմ շարունակում»,- ասել է նա բեմից:

Քանյեի կարծիքով, դա Թրևիս Սքոթին ուղղված կշտամբանք է եղել, որի համերգին 2021թ․-ին մի քանի մարդ է զոհվել հրմշտոցի պատճառով։ «Ներողություն խնդրիր Թրևից և զոհվածներից», - պահանջում է Ուեսթը: Նա հավելել է, որ Սքոթը պատկերացում անգամ չի ունեցել, թե ինչ է կատարվում դահլիճում։

Այլիշն արդեն պատասխանել է Քանյեին։ Նա ներողություն չի խնդրել՝ ասելով, որ ոչինչ չի ասել Թրևիսի մասին և պարզապես օգնել է երկրպագուին։ Պատրաստվում է արդյոք Ուեսթը ելույթ ունենալ Այլիշի հետ, հայտնի չէ:

Ե՛վ Քանյե Ուեսթը, և՛ Բիլի Այլիշը Coachella-2022-ի առաջատարներ են ճանաչվել։

Նոյեմբերի 5-ին Astroworld փառատոնում Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով տաս մարդ է զոհվել, այդ թվում՝ իննամյա տղա։ Սքոթի խոսքով, այդ մասին նա իմացել է ոչ թե բեմում, այլ մամուլի ասուլիսից մի քանի րոպե առաջ, որը ողբերգության օրը շտապ հրավիրել էր Հյուսթոնի ոստիկանությունը։

Ամենից շատ դիտված

18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան