Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:30 11-02-2022

Վարակաբանը բացահայտել է կորոնավիրուսի համավարակի հիմնական առանձնահատկությունը

Դ.Ի. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի արբովիրուսների բաժնի և կենսաբանության ու արբովիրուսների ինդիկացիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն Ura.ru-ին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի և մոլորակի վրա ի հայտ եկած մյուս բոլոր համավարակների հիմնական տարբերության մասին: Նրա խոսքով, պարզվել է, որ ներկայիս համավարակի դեպքում միայն պատվաստումը բավարար չէ։

Ըստ վարակաբանի, ծաղիկը վերացվել է շատ արդյունավետ պատվաստանյութով, պոլիոմիելիտի համավարակը կասեցվել է լիարժեք պաշտպանություն ապահովող կենդանի եռավալենտ ներարկումների միջոցով։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսը գործոնների տարբեր համակցություն ունի․ պատվաստում և կոլեկտիվ իմունիտետի առկայություն, ընդգծել է գիտնականը։

Պրոֆեսորը վստահ է, որ դեռևս կհայտնվեն COVID-19-ի տարբեր նոր շտամներ, որոնց նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ կձևավորվի, որը պատվաստումների հետ համատեղ վարակի գերիշխող տարբերակների նկատմամբ անընկալունակություն կապահովի։ Ինչպես նշել է Բուտենկոն, մարդկության ողջ պատմության ընթացքում նման համավարակ, ինչպիսին այսօրվանն է, չի եղել։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am