Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:36 10-02-2022

Հրաչյա Սարգսյանը կարգադրել է աուդիտ իրականացնել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բուռն գործունեություն է ծավալում՝ սկսած կադրային փոփոխություններից մինչև դժգոհություններ քաղաքապետարանի վարչությունների, բաժինների աշխատակիցների վերաբերյալ։ Բացի սրանից, նա կարգադրություններ է տալիս քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում աուդիտ իրականացնելու վերաբերյալ։

Օրինակ՝ Oragir.news-ի տեղեկություններով, ներքին աուդիտի բաժնին հանձնարարվել է Երևանի 144 հիմնական դպրոցում 2022 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ը ուսումնասիրություն իրականացնել։ Վերջերս այս դպրոցը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մեկ տարի առաջ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակված Արմինե Պողոսյանն, ըստ դպրոցի մի քանի աշխատակիցների, պահակներին ազատում է աշխատակիցներին՝ պահնորդական կազմակերպություն բերելով։ Աշխատակիցները նաև խոսել էին մեկ տարվա ընթացքում այլ Պողոսյանի կողմից այլ աշխատակիցների ազատելու վերաբերյալ։

Դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչինչ չի ցանկանում ասել, ուսումնասիրությունը կավարտվի, նոր ասելիքով հանդես կգա, սակայն նշեց, որ երեկվանից արդեն մեկնարկել են ուսումնասիրությունները։

Հարցին, թե մամուլում բազմաթիվ հրապարակումների հետ կապո՞ւմ է ուսումնասիրությունն, ասաց․ «Նախկին տնօրենը բողոքներ է ներկայացնում, երևի դրա հետ է կապված»։ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ՝ աուդիտ է իրականացվել նաև Երևանի թիվ 24 մանկապարտեզում։

Մեր տեղեկություններով, այս մանկապարտեզում ուսումնասիրություններն ավարտվել են, բայց մեծ սխալմունքներ չեն հայտնաբերվել։ Մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Բաբայանը մեզ հայտնեց, որ սխալներ եղել են փաստթղթային ձևերի մեջ․ «Իրական բաներ չկան, մեծ գլոբալ բաներ չկան։ Պետք է այսուհետ գույքագրվի նաև սնունդը»։

Փորձեցինք նաև ճշտել՝ ե՞ րբ է տնօրենի մրցույթ հայտարարվելու, և ինքը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, ասաց․ «Չգիտեմ՝ երբ է տեղի ունենալու մրցույթը։ Այո, ես մասնակցելու եմ տնօրենի մրցույթին»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին