copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:52 09-02-2022

Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր ջանքերը. Արարատ Միրզոյան

Կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար որպես անվտանգության հավելյալ երաշխիք։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Արծվիկ Մինասյանը մեջբերեց ազգային անվտանգության ռազմավարությունից մի հատված, որտեղ նշված է, որ հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը։ Մինասյանը հարցրեց, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել, թե՞ ոչ։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք նշված են կառավարության ծրագրում և որը հաստատվել է այս խորհրդարանում։

«Այդ ծրագրում հստակ նշված է, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը»,- ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը