Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:28 09-02-2022

Ես Լոնդոնում չորս անգամ գաղտնի հանդիպել եմ Լուկաշենկոյի հետ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետական ​​միջոցների վատնման գործով դատավարության ժամանակ խոսել է Լոնդոնում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ գաղտնի հանդիպումների մասին։

«Ես Լոնդոնում չորս անգամ գաղտնի հանդիպել եմ Լուկաշենկոյի հետ։ Այս մասին առաջին անգամ եմ խոսում։ Դա եղել է գաղտնի դիվանագիտություն։ Այն, որ Լուկաշենկոն մինչ այժմ չի ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան, դա Լոնդոն իմ ուղևորությունների արդյունքն է»,- ասել է Սաակաշվիլին։