Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:11 08-02-2022

Ջեյ Լոն հիացրել է տպավորիչ ֆոտոշարքով

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Rolling Stone ամսագրի մարտ ամսվա հերոսուհին։ Instagram-ում հայտնվել են ֆոտոշարքի կադրերը։

Գլխավոր լուսանկարում կարճ մազերով 52-ամյա աստղը կեցվածք է ընդունել Balmain-ի հագուստով և Tiffany & Co զարդերով և Jenifer Fisher-ի զարդերով:

Նկարահանումների հեղինակը Քրիսան Ռոուզն է։

Նշենք, որ Ջենիֆերի հայտնվելը ամսագրի էջերին համընկնում է «Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերայի հետ, որտեղ նա գլխավոր դերում է հանդես գալիս:

Պարբերականին տված հարցազրույցում Լոպեսը մեկնաբանել է ժապավենի հերոսուհու և իր սեփական պատմությունների անալոգիան։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ երգչուհի Քեթ Վալդեզին փեսացուն թողել է հարսանիքից անմիջապես առաջ։ Ջենիֆերը Բեն Աֆլեքի հետ բաժանվել է գրեթե 20 տարի առաջ՝ նմանատիպ հանգամանքներում:

«Ես շատ բան չեմ ասի այդ մասին: Մենք երկուսս էլ մեծացել ենք: Մենք երկուսս էլ նույնն ենք և տարբեր: Եվ դա լավ է: Այո, ես իրական սիրո երկրորդ հնարավորություն ունեմ: Ինչպես ասացի, մենք շատ բան ենք սովորել: Մենք գիտենք, թե ինչն է իրական, ինչը՝ ոչ։ Ամեն ինչ փոխվել է։ Բայց ես փորձում եմ շատ չխոսել»,- ասել է աստղը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում