Հանրային բլոգեր Քրիստինե Մարգարյանը սոցիալական ցանցերում կիսվել է որդու՝ Խաչէի 40 օրականի առթիվ արված ջերմ կադրերով և գրառմամբ․
«40 օր է՝ իմ աշխարհը փոխվել է,
40 օր է՝ սիրտս ուրիշ ձև է բաբախում,
40 օր է՝ ամեն օր նորից ու նորից հասկանում եմ՝ ինչ մեծ հրաշք է մայր լինելը։
Իմ փոքրիկ տղա, դու իմ ամենամեծ սերն ես, իմ ամենասիրուն նվերը։
Թող Աստված միշտ պահապան լինի քեզ, առողջ ու երջանիկ մեծանաս։
Իմ բալիկը՝ արդեն 40 օրական է»։