Ավելին 4 տարի առաջ - 21:12 07-02-2022

Ռոնալդուն իր սիրելիից Cadillac Escalade է նվեր ստացել

Կրիշտիանու Ռոնալդուի հղի սիրեցյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ծննդյան օրվա առթիվ նրան նոր Cadillac Escalade-ի բանալիներ է նվիրել, որի արժեքը սկսվում է 200.000 դոլարից։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը փետրվարի 5-ին դարձավ 37 տարեկան։

«Շնորհավորում եմ քո 37-րդ տարեդարձը, իմ կյանքի սեր: Մենք քեզ անսահման սիրում ենք: Դու լավագույն հայրն ես և լավագույն զուգընկերը, որ Աստված երբևէ կարող էր մեզ տալ: Դու իսկական մարտիկ ես, որն արժանի է քեզ հետ պատահած բոլոր լավ բաներին: Դու իսկական կատարելություն ս և ոգեշնչում»,- գրել է Ջորջինան տեսանյութի տակ։

Ռոդրիգեսը տեսանյութում սպիտակ շապիկով և վարդագույն սպորտային տաբատով է, որը չէր թաքցնում նրա կլորացած փորիկը։

Ռոնալդուն, որի բաժանորդների թիվը սոցցանցում վերջերս հասել է 400 միլիոնի, ծննդյան օրվա առթիվ սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

«Կյանքն իսկական «ամերիկյան բլուրներ» է: Քրտնաջան աշխատանք, մեծ արագություն, նպատակներ, որոնց պետք է հասնել, մեծ ակնկալիքներ... Բայց ի վերջո, ամեն ինչ կախված է ընտանիքից, սիրուց, ազնվությունից, ընկերությունից: Սրանք են հիմնական արժեքները»,- գրել է ֆուտբոլիստը: .

Հիշեցնենք, որ զույգը միասին է ավելի քան հինգ տարի։ Նրանք ծանոթացել են Gucci-ի բուտիկում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես խորհրդատու, իսկ մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Ալանան, որն այժմ չորս տարեկան է։

Բացի այդ, ընտանիքում ապրում են Կրիշտիանուի երեք երեխաները՝ 11-ամյա Կրիշտիանու կրտսերը, ում մոր անունը նա չի նշում, ինչպես նաև չորս տարեկան երկվորյակներ Եվան և Մատեոն, որոնք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար