Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Մաշան և արջը» հայտնի մուլտսերիալը ստեղծած «Animaccord» ստուդիայի և դրա ղեկավարների նկատմամբ, ինչը գործնականում արգելում է նախագծի հեռարձակումը երկրի տարածքում։
Ինչպես հայտնում է Meduza-ն, նախագահական նստավայրի հայտարարության համաձայն՝ մուլտֆիլմը մանկական բովանդակության տակ քողարկված տարածում է ռուսամետ թեզեր և սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգության համար։
Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան նույնպես նախագիծն անվանել էր Կրեմլի փափուկ ուժի մաս մինչդեռ արևմտյան մեդիա հարթակները, մասնավորապես Netflix-ը, վերջերս ձեռք էին բերել մուլտսերիալի նոր եթերաշրջանների հեռարձակման իրավունքները։