Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:01 06-02-2022

Ռուսաստանը սահման է տեղափոխել «ներխուժման բանակի» մոտ 70 տոկոսը. լրատվամիջոցներ

Ռուսաստանը Ուկրաինայի սահմանների մոտ է տեղափոխել այդ երկիր լայնածավալ ներխուժման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների մոտ 70 տոկոսը, գրում են Reuters-ը և Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականների ամերիկյան հետախուզության աղբյուրների համաձայն, Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական գումարտակային մարտավարական խմբերի թիվը հասել է 83-ի. ընդամենը մեկ շաբաթ առաջ դրանք մոտ 60-ն էին, ևս 14 խումբ, ինչպես նշվում է, ճանապարհին է։

Ըստ The Washington Post-ի, Ուկրաինայի սահմանների մոտ և բռնակցված Ղրիմում ռուսաստանցի զինվորականների ընդհանուր թիվը հասնում է 100-130 հազարի։ Պարբերականները, կրկին հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, ներկայացնում են լայնածավալ ներխուժման դեպքում կորուստների հնարավոր գնահատականները: Ըստ դրանց, ուկրաինացի զինծառայողների շրջանում կորուստները կարող են կազմել 5-25 հազար մարդ, ռուսաստանցի զինվորականներինը՝ 3-10 հազար, քաղաքացիական անձանց շրջանում՝ 25-50 հազար մարդ։ Բացի այդ, ըստ պարբերականների, ներխուժումը կարող է հանգեցնել մինչև 5 միլիոն փախստականների տեղափոխման ԵՄ երկրներ: Գնահատականներ են տրվում նաև հնարավոր ռազմական արշավի ընթացքի վերաբերյալ. ենթադրվում է, որ ռուսաստանցի զինվորականները կարող են ընդամենը 2 օրում Կիև մտնել, սակայն այս քաղաքի գրավումը կուղեկցվի բազմաթիվ զոհերով։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
18:27 ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
18:56 Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից. Մեդվեդև
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա