copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:59 02-02-2022

2022 թվականին ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ կանցկացվեն․ Վրաստանի ՊՆ

Վրաստանում 2022 թվականին երրորդ անգամ կանցկացվեն ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները՝ Վրաստանի պաշտպանության ուժերի, դաշինքի երկրների և գործընկեր երկրների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ՊՆ-ն։

Զորավարժություններին, որոնք նախատեսված են անցկացնել ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ ուսուցման-գնահատման կենտրոնում, կմասնակցեն ավելի քան 20 դաշնակից և գործընկեր երկրների զինծառայողներ՝ «համակարգչային մոդելավորման միջոցով ՆԱՏՕ-ի գործողությունները պլանավորելու համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու համար», ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների վերջնական մանրամասները դաշինքի ներկայացուցիչները և նրանց վրացի գործընկերները ճշտել են վերջին երեք օրվա ընթացքում JTEC-ում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիի մոտ գտնվող Կրծանիսիի ազգային ուսումնական կենտրոնում:

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
21:55 Էլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑ