copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 20-01-2022

Փաշինյանը ու իր ստրուկները․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ինքն է որոշում՝ Վահան Քերոբյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, եւ ով որքան աշխատի։ Տպավորություն էր, թե կառավարության անդամներն իր ստրուկներն են, ինքն էլ՝ տերը, ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը։ Իրենք՝ կառավարության անդամներն էլ կարծես դեմ չեն դրան։ Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում։ Իսկ երեկ, երբ նրանց հրավիրում էին ամբիոնի մոտ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, մոտենում էին Փաշինյանին, ցուցումներ ստանում, նոր գնում պատասխանելու։ Իսկ Արարատ Միրզոյանը ոչ միայն հարցից առաջ, այլեւ պատգամավորի արձագանքից հետո մոտեցավ «տիրոջը», որ ճշտի, թե ինչպես պատասխանի արձագանքին։ Փաշինյանը երեւի փորձում է ցույց տալ, որ ինքն է երկրում «ասողը»։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից