copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:00 27-01-2021

ՀՐԱՊԱՐԱԿ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԴԵՄ․ Թ․ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հրապարակ թերթը գրում է․ «Այս օրերին հաճախ է խոսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Ավագանու «Լույս» խմբակ­ցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարա­կի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բա­վականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակ­ցության անդամների հարաբերություները, և երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստա­հություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյա­նով: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախա­ձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերա­բերում է բաղաքապետարանի կող­մից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:

«Կա խոսակցություն, մաս­նավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գա­զելների» գնման մեջ առերևույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,- Հրապարակի հետ զրույցում ասել է Թեհմինա Վարդանյանը:

Նույն խոսակցությունը, հի­շեցնենք, կար նաև հայտնի «Կամազ»-ների գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները չցանկացան կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբե­րել: Թեհմինա Վարդանյանի կարծի­քով՝ այն ժամանակ Մարությանի և Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, և գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գազել»-ների գործարքի մասին, ասում են՝ զայրացել է:

«Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,- ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել