copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:58 22-01-2021

ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։

Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին եւ կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլեւ փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։

Թերթի տեղեկություններով, կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին։ Բանակցություններ են գնում նաեւ արտախորհրդարանականների, նախկին նախագահների, այլ դժգոհ անձանց հետ։ Կարծում են, որ ամեն մեկին մի բան կառաջարկեն, եւ նրանք զենքերը վայր կդնեն։ Ընդդիմության ճամբարում, իհարկե, կան միավորներ, որոնք պատրաստ են «համագործակցության», բայց մի մասն աչքի առաջ ունի ՕԵԿ ճակատագիրը, մյուսները կարծում են, որ ավելի շատի կարող են հավակնել, երրորդները ամբողջն են ուզում, եւ ծրագիրն իրականություն չի դառնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում