Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 23:57 18-01-2022

Իջե՛ք ամբիոնից․ Ազգային ժողովը Քոչարյան քննարկելու հարթակ չէ

Ազգային ժողովի նստաշրջանը նոր է մեկնարկել, երկու օր է՝ նիստ են անում, ու երկու օր է՝ դեռևս որևէ բովանդակային հարցի քննարկում, երկրի համար կարևոր, օգտակար որևէ օրենքի քննարկում տեղի չի ունեցել։ Կամ ունեցել է՝ մենք չենք նկատել, քանզի կողքից եկող աղմուկը խանգարում է։ Իսկ աղմուկը Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ է։ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երկու օր է՝ քննարկում է Քոչարյանի հերոսական կերպարը, թե ինչեր է արել նա նախկինում՝ իր պաշտոնավարման տարիներին, այսինքն՝ փորձում են համոզել ՔՊ-ականներին, որ Քոչարյանի տարիներին այս ծավալների արտագաղթ չկար, Քոչարյանը հայրենասեր ու հայրենիքի շահը առաջ տանող ղեկավար էր, իսկ իրենք՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, Թուրքիայի ու Ադրբեջանի շահն են սպասարկում, և իրենց օրոք է, որ արտագաղթը աննախադեպ մեծ ծավալների է հասել։ Այդ կոնտեքստում նրանք հասցրին Ռուբեն Ռուբինյանին կարգել նաև որպես «Թուրքիայի ազդեցության գործակալ»։

ՔՊ-ականներն էլ, դարձյալ բովանդակային հարցերի քննարկումը թողած, փորձում էին հակառակը ապացուցել, որ քոչարյանականների փառաբանած առաջնորդը, իրականում, հերոս չէ, և ինչ վատ բան կա՝ իր օրոք է եղել։ Արտագաղթը իր օրոք է ավելի մեծ ծավալների եղել՝ ասում էին ՔՊ-ականներն ու ինչ-որ վիճակագրական թվեր ներկայացնում, Ալիևի հետ Քոչարյանն է ավելի ջերմ հարաբերություններ ունեցել, ոչ թե Նիկոլը, Թուրքիայի հետ Քոչարյանն է դեռ 2007 թվականին գաղտնի բանակցել, իսկ իրենք գաղտնի չեն բանակցում, այլ բացահայտ և այսպես շարունակ։ ՔՊ-ականներն այնքան էին խորացել քոչարյանագիտության մեջ, որ Արփի Դավոյան անունով ՔՊ-ական մի տիկին մոտեցել էր ամբիոնին և Քոչարյանի գրքից էր հատվածներ ընթերցում։

Մի խոսքով, խորհրդարանական երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում, որը նաև երկրի օրենսդիր մարմինն է, ամեն ինչ պտտվում էր Քոչարյանի անձի կամ մարմնի շուրջ։ Ուրիշ կարևոր թեմա չկա այս երկրում՝ Քոչարյանն է կարևոր ու նրա անձը։ Քոչարյանականների համար կարևոր է, որ նրան ամեն հարցում ճիշտ հանել ու ասել՝ Քոչարյանի օրոք լավ էր, հիմա՝ վատ, իսկ ՔՊ-ականների գերնպատակն էլ մեկն է՝ ապացուցել, որ քոչարյանականները սխալվում են, բայց չեն կարողանում «դուխով» ասել, որ իրենց օրոք ամեն ինչ լավ է, ավելի լավ, քան քոչարյանական տարիներին էր։

Այս դիսկուրսի արանքում փորձում էր տեղավորվել ու սեփական օրակարգն առաջ քաշել նաև ընդդիմադիր մյուս թևը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, սակայն նրանց ձայնը խլանում էր քոչարյանականների ու ՔՊ-ականների բարձրացրած անհասկանալի աղմուկի ներքո։ Թերևս, ընդդիմությունն ու իշխանությունն իրար արժեն, քանզի երկուսի օրակարգն ու դիսկուրսի թեման նույնն է՝ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, անցած ուղին և գործունեությունը։ Այս մարդիկ ուրիշ կարևոր խնդիր չունեն։ Նրանք, ցավոք, մոռացել են՝ ովքեր են իրենք, ինչի համար են հայտնվել խորհրդարանում, և որն է խորհրդարանի բուն ֆունկցիան՝ Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելուց բացի։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը