copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:38 18-01-2022

Արայիկ Հարությունյանը հասավ իր նպատակին․ իր թեկնածուն հաղթել է, պետն էլ ազատվել

Oragir.news-ը օրերս գրել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հորեղբոր որդու՝ Գևորգ Հարությունյանի ընկերոջը տուգանելու համար պատրաստվում է աշխատանքից ազատել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետ Աստղիկ Հակոբջանյանին։

Հակոբջանյանը այդ պաշտոնին էր նշանակվել անցած տարվա մարտին, նա նախկին պետի՝ Գևորգ Հակոբջանյանի դուստրն է։ Բանն այն է, որ Աստղիկ Հակոբջանյանի ղեկավարած տեսչական մարմինը խախտումներ է գտել Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդու՝ Գևորգ Հարությունյանի ընկերոջ՝ Սամվել Ղուկասյանի ղեկավարած ավտոկայանում, որը Վանաձորի ավտոկայանի տնօրենն է։

Մեր տեղեկություններով, ավտոկայանում սպիտակ համարանիշերով մեքենաներ են շահագործվել, և Հակոբջանյանը տեսչականի մասնագետներին ուղարկել է ստուգելու, ինչից հետո ավտոկայանը տուգանվել է։ Տուգանվելուց հետո ավտոկայանի պետ Սամվել Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանի եղբոր և տեսչականի պետի իրենց թեկնածուի՝ Արման Գինոսյանի հետ ներխուժել են Աստղիկ Հակոբջանյանի աշխատասենյակ, փորձել են այնպես անել, որ տուգանքները չեղարկվեն, սակայն մերժվել են, ինչից հետո էլ տեսչական մարմնի պետի պաշտոնի մրցույթ է հայտարարվել, որպեսզի Աստղիկ Հակոբջանյանին հեռացնեն պաշտոնից։

Oragir.news-ը այսօր տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանը հասել է իր նպատակին և Հակոբջանյանին ազատել են աշխատանքից։ Ավելին՝ հայտարարված մրցույթում Հակոբջանյանի միակ մրցակիցը եղել է Արման Գինոսյանը։ Աստղիկ Հակոբջանյանը դուրս է մնացել մրցույթի գրավոր փուլում, նա պահանջվող 80 միավորի փոխարեն հավաքել է 79 միավոր, և մրցույթի նվազագույն շեմը հաղթահարել է Արայիկ Հարությունյանի թեկնածուն՝ Արման Գինոսյանը, վերջինս էլ կնշանակվի տեսչկանաի պետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը