copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:16 18-01-2022

«Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող»․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։

«Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,- ասում է նա։

Այս ընտանիքում, թերևս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը․ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը