copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:36 02-05-2022

Նոր բացահայտում՝ «Շիշ Բռնողի» ու նրա եղբոր վերաբերյալ․ բանակի համար գնված զրահաբաճկոնները կեղծ են եղել

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, ով հանրությանը հայտնի է որպես «Շիշ Բռնող», եղբայր Նաիրի Սարգսյանն այսօր ոգեշունչ գրառում էր կատարել ոստիկանության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նա մի քանի ամիս առաջ հեռացվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից։

Տելեգրամյան Togarma ալիքը սենսացիոն բացահայտում է հրապարակել։ Ըստ ալիքի՝ այժմ ԱԱԾ-ում հետաքննություն է ընթանում բանակի համար զրահաբաճկոնների գնման տենդերների վերաբերյալ: Նաիրի Սարգսյանը ժամանակին կազմակերպել էր, որ դրանցում հաղթի եղբոր՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերությունը:

Այդ տենդերների արդյունքում 2020 թվականի պատերազմից մեկ ամիս առաջ Հայկ Սարգսյանը մատակարարել է բանակի չափանիշներին չհամապատասխանող զրահաբաճկոնների մեծ խմբաքանակ, որոնք նախատեսված էին անվտանգության մասնավոր կազմակերպությունների՝ թիկնապահների աշխատանքի համար։ Այնուհետև այդ զրահաբաճկոնները հայտնվել են առաջնագծում, իսկ հայ զինվորները, ենթադրելով, թե պաշտպանված են, ստացել են մահաբեր վնասվածքներ ամենաթեթև բեկորներից։

Պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարությունը գիտեր, որ զրահաբաճկոնները չեն համապատասխանում չափանիշներին, և այդ մասին զեկուցել են վարչապետին, սակայն Նաիրի Սարգսյանը արգելափակել է բոլոր հարցումները:

Ըստ ալիքի՝ շահած տենդերների մասին գիտեին Անդրանիկ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս ստորագրությունը կա հրամանների վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում