copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:35 17-01-2022

Հակոբ Արշակյանը անդրադարձավ «գաղտնի բանակցությունների» վերաբերյալ ընդդիմության մտահոգություններին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը անդրադարձավ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների այն մտահոգություններին, թե, իբր, ժողովրդի թիկունքում ընթանում են գաղտնի բանակցություններ։

Ազգային ժողովի նիստին իր ելույթում Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկների մերժողը հենց ընդդիմությունն է, որի՝ այդ առաջարկների շրջանակներում պետք է ծանոթանային թե՛ բանակցային գործընթացներին, թե´ ներկա իրավիճակին, թե´ անվտանգային միջավայրին։

Հակոբ Արշակյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների կողմից բարձրացված ճանապարհորդությունների, պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ խնդիրներին։

«Հարգելի գործընկերներ, ամեն անգամ, երբ դուք խոսում եք ծախսերի մասին, ես հիշում եմ Տանզանիայում առյուծի որսերը, առյուծներ հեծնող մարդկանց, ամեն անգամ, երբ դուք խոսում եք ծախսերի մասին, ես հիշում եմ միլիարդներ, որոնք փոխկապակցված են ձեր խմբակցության առաջնորդների անունների հետ։ Եվ անգամ, խնդրում եմ ձեզ, որ որևէ պաշտոնյայի ինքնաթիռի տոմսի, հյուրանոցի գումարի կամ օրապահիկի մասին խոսելիս, հիշել, որ ժողովուրդը հիշում է, թե ում օրոք ինչպես մսխվեցին ամբողջ պետության գումարները»,- եզրափակեց Արշակյանը։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը