copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 17-01-2022

Գրադսկիի այրուն կասկածում են ավազակային հարձակումը բեմադրելու մեջ. Mash

Ալեքսանդր Գրադսկիի այրին՝ Մարինա Կոտաշենկոն, կասկածվում է սեփական կողոպուտը կազմակերպելու մեջ, գրում է Mash Telegram-ալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին։

Ոստիկանությունը կարծում է, որ կողոպուտը կարող էր բեմադրված լինել, որպեսզի գումարը չբաժանվի ժառանգների միջև։ Այժմ նրանք հինգն են, այդ թվում՝ Մարինա Կոտաշենկոն, որն ամուսնացել է Գրադսկիի հետ նրա մահվանից կարճ ժամանակ առաջ։

Հետաքննությունն ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ գողացված 100 մլն ռուբլին կանխիկ վիճակում եղել է Գրադսկիի տանը և, չնայած հանցագործներին որոշակի ժամանակ է պահանջվել այն բարձելու համար, Կոտաշենկոն այդ ընթացքում ոչ մեկին չի հաղորդել այդ մասին։ Կողոպուտից մի քանի ժամ անց նա դիմել է ոստիկանություն՝ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո։

Հայտնի է, որ կողոպուտի վերաբերյալ Կոտաշենկոյի ու նրա տան աշխատակցուհու ցուցմունքները լիովին չեն համընկնում։

Կոտաշենկոն և Գրադսկին միասին ապրել են 17 տարի, ունեն երկու երեխա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ