copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:19 12-01-2022

Միքայել Մինասյանի եղբայրը՝ փոխնախարար նշանակվելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որով Գրիգոր Մինասյանին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ:

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից: Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:

Գրիգորի Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։

Oragir.news-ը կապ հաստատեց Գրիգոր Մինասյանի հետ՝ հասկանալու, թե ե՞րբ է եղել առաջարկը և ինչպե՞ս է պատկերացնում նոր պաշտոնում աշխատանքը։

Գրիգոր Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ աշխատել է իրավաբանական ոլորտում և լավ է պատկերացնում իր գործառույթը նախարարությունում՝ չնշելով հստակ ժամկետներ, թե ե՞րբ է Անդրեասյանի կողմից եղել նման առաջարկ։

«Ես հիմա գնում եմ նախարարության շենք, իմ մամուլի խոսնակն ավելի ուշ կպատասխանի բոլորի հարցերին, բայց այժմ կարևոր նիստ է ընթանում»։

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։

Ըստ Oragir.news-ին հասած տեղեկությունների, եղբայրները կոնֆլիկտի պատճառով երկար տարիներիներ չեն խոսում միմյանց հետ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ