copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:55 24-12-2021

Խորհրդարանական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում․ ՀՀ վարչապետ

Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը մնում է այն, որ խորհրդարանական կառավարման համակարգը չպետք է փոխվի:

«Բոլորը չեն, որ այդպես են կարծում: Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասաց, որ ինքը մնում է իր տեսակետին՝ կառավարման համակարգը պետք է փոխվի, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի»,- այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրներ է տեսնում ՀՀ Սահմանադրության մեջ:

«Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո երկրում մեկ ամիս ռազմական հեղաշրջման իրավիճակ էր, ռազմական դրության պայմաններում երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել: Իհարկե, Սահմանադրական դատարանը իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ կան խնդիրներ, որոնք զուտ կանոնակարգային առումով պետք է լուծենք: Եվ դրա համար առաջարկել ենք, որ լինի քաղաքական խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով, որ քաղաքական մարմինը խնդիրները բարձրաձայնի, իսկ մասնագետները գան և այդ խնդիրների վերաբերյալ իրենց մասնագիտական գնահատակաները տան»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին