Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:19 27-10-2025

Խնդիրը կառավարման մեխանիզմի մեջ է, ոչ թե անձերի փոփոխության. Կարեն Քոչարյանը՝ Հ1-ի մասին

Հանրային հեռուստատեսությունը հանրությանը վերադարձնելու շուրջ կազմակերպված լսումների ընթացքում հաղորդավար, ռեժիսոր, լրագրող Կարեն Քոչարյանը նշեց, որ խնդիրը միայն ղեկավարների փոփոխությամբ չի լուծվի, քանի որ համակարգը տարիներ շարունակ գործել է ինքնուրույն՝ դուրս վերահսկողությունից։

«Հանրային հեռուստատեսության լրատվականը միշտ կոչվել է Վատիկան․ այն պետություն է եղել պետության մեջ։ Երբեք չի ենթարկվել ոչ Հանրային խորհրդի, ոչ էլ տնօրենին։ Լրատվական բաժինը մշտապես կառավարվել է այս կամ այն ղեկավարի մամուլի քարտուղարի կողմից, և այդ իրավիճակը շարունակվում է մինչ օրս»,– ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե անգամ Հանրային հեռուստաընկերության խորհուրդը կամ տնօրենությունը հրաժարական տան կամ ինքնալուծարվեն, համակարգային խնդիրները կմնան նույնը․ «Կգա մեկ ուրիշ տնօրեն, բայց լրատվականը նորից որևէ մեկին չի ենթարկվելու։ Խնդիրը կառավարման մեխանիզմի մեջ է, ոչ թե անձերի փոփոխության»։

Քոչարյանը նաև հավելեց, որ խնդիրը պետք է բարձրացվի ոչ միայն տեղական, այլև միջազգային հարթակներում․ «Մենք 3-րդի անդամ ենք, և կարելի է այս կոչը ուղղել այնտեղ՝ ոչ տեղական մակարդակով, այլ միջազգային ձևաչափով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի