copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:08 22-12-2021

Բիլ Գեյթսը ենթադրել է, որ համավարակը կարող է ավարտվել հաջորդ տարի

Ամերիկացի ձեռներեց և հասարակական գործիչ Բիլ Գեյթսը Twitter-ում մի քանի գրառում է արել աշխարհում կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման վերաբերյալ՝ նշելով համավարակի ավարտի հնարավոր ժամկետները։

Microsoft-ի հիմնադրի խոսքով, աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աստիճանաբար բարելավվում էր, սակայն օմիկրոն-շտամի ի հայտ գալով մարդիկ թևակոխել են համավարակի նոր՝ վատթարագույն շրջան։ «Օմիկրոնը կհարվածի բոլորիս, հիմա հիվանդ են իմ մտերիմ ընկերները, և ես չեղարկել եմ հանգստի հետ կապված իմ ծրագրերի մեծ մասը»,- գրել է նա։

Միևնույն ժամանակ, նա նաև դրական պահ է մատնանշել՝ կապված համավարակի հնարավոր ավարտի հետ։ «Այստեղ նաև լավ նորություններ կան, այս նոր շտամը շատ արագ է տարածվում, շուտով այն գերիշխող կդառնա երկրում, նոր ալիքը 3 ամսից էլ քիչ կտևի: Այս մի քանի ամիսները դժվար կլինեն, բայց ես դեռ հավատում եմ, որ եթե ճիշտ քայլեր ձեռնարկենք, համավարակը կարող է ավարտվել 2022 թվականին»,- պարզաբանել է միլիարդատերը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ