Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:42 21-12-2021

Ավելի լավ է չեղարկել տոնական միջոցառումները, քան կորցնել կյանքեր․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել վերանայել գալիք տոների պլանները՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն տարբերակից, որն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում:

«Իրադարձության չեղարկումն ավելի լավ է, քան կյանքը կորցնելը», - ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցում: Նա նաև հաստատել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է շատ ավելի արագ, քան մյուսները և վարակում է պատվաստված և ապաքինված մարդկանց:

Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ օմիկրոնը դարձել է երկրում կորոնավիրուսի գերակշռող տարբերակը: Այն արդեն հայտնաբերվել է բոլոր նահանգներում, բացառությամբ Օկլահոմայի և Հյուսիսային Դակոտայի:

Դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում օմիկրոնի վարակների համամասնությունը գերազանցել է 73 տոկոսը, և նախկինում գերիշխող դելտան այժմ կազմում է նոր դեպքերի մեկ քառորդից մի փոքր ավելին: Որոշ շրջաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարավ-արևելյան և հյուսիս-արևմուտքում, օմիկրոնի շտամով վարակվածների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը:

Նախօրեին Տեխասում գրանցվել էր առաջին մահը ԱՄՆ-ում՝ օմիկրոնով վարակվելուց հետո։ Մահացածը 50-ն անց տղամարդ է, ով չի պատվաստվել։

Շտամը հայտնաբերվել է ՀԱՀ-ում նոյեմբերի վերջին։ Այն ունի մեծ թվով մուտացիաներ, ավելի արագ է տարածվում և, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, կարողանում է շրջանցել պատվաստված և հիվանդ մարդկանց իմունիտետը։ Այն արդեն տարածված է մի քանի տասնյակ երկրներում։

Ռուսաստանում այս պահին 25 մարդ պաշտոնապես վարակված է նոր շտամով։ Նրանցից ոչ մեկը ծանր հիվանդ չէ։ Շտամից մահվան առաջին դեպքը գրանցվել է Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 13-ին: Այս պահին հայտնի է այս տարբերակով վարակման հետևանքով 12 մահվան դեպք։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
22:14 ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին