Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են շուրջ 2100 անօդաչու թռչող սարք, գրեթե 1700 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 78 հրթիռ։
Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմը հարվածներ է հասցրել էներգետիկ օբյեկտներին, քաղաքացիական և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև բնակելի շենքերին։