Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 14:46 21-12-2021

Անդրանիկ Քոչարյանը մեր երկրի խայտառակությունն է․ Ավետիք Իշխանյան

Այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի մեկնարկին, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «5-րդ ալիք»-ի լրագրողին ասել է՝ «5-րդ ալիքի լրագրո՞ղ եք, մի քիչ հեռու կանգնեք» ՝ այդպես վերջինիս նկատմամբ ակնհայտ խտրական և թիրախավորող վերաբերմունք ցուցաբերելով։

Ընդհանրապես վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը հաճախ է լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքով աչքի ընկնում, մամոիլի ազատությունից ու ժողովրդավարությունից խոսող իշխանության պատգամավորը անկաշկանդ վիրավորում է իրեն սուր և իր քիմքին ոչ հաճելի հարցեր տվող լրագրողներին։

Oragir.news-ը փորձեց իրավապաշտպանների կարծիքը լսել Քոչարյանի վարքագծի վերաբերյալ։ Իրավապաշտպան Զարուհի Անդրեասյան, պատասխանելով հարցին, թե արդյոք դա պաշտոնատար անձի կողմից խտրականության բացահայտ ցուցադրություն չէ՞, ասաց. «Սա հստակ խտրականության դրսևորում է, և բոլոր իրավական պարտավորությունների շջանակներում, ուստի առաջին հերթին պաշտոնյաները պարտավոր են լրագրողների հարգել, նրանց հարցերի պատասխանել և չոտնահարել նրանց ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը և տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու առաքելության կատարումը։ Ուստի, նախ Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս տարբեր տիպի խտրական դրսևորումներով, այդ թվում կին լրագրողների նկատմամբ»,- ասաց Անդրեասյանը։

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյան, անդրադառնալով Քոչարյանի այս դրսևորումներին, ասաց. «Սա բոլորովին պատիվ չի բերում պետական այրին , եթե իհարկե կարելի է նրան պետական այր համարել կամ պետական գործիչ։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ սա մեր երկրի ու պետության խայտառակությունն է, որ այնպիսի պետական պաշտոնյաներ ունենք, որոնք չեն տիրապետում տարրական էթիկետին, և տարրական վարվեցողության նորմերին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկրում քաղաքական պետական գործիչները կայացած չեն, իրենք գտնվում են գավառական ողորմելի փուլում հենց միան այն փաստը, և մի բան էլ կուզեմ ավելացնել, որ որևէ քաղաքակիրթ երկրում ցանկացած պաշտոնյաի այդպիսի վերաբերմունքը, որը հաճախ օրինակ են բերում մեր առաջադեմները, առնվազն նրա հրաժարականի գործընթացը պետք է ակնթարթային տեղի ունենա, էլ չեմ ասում , որ ողջ իշխանությունը կպահանջի նրա հրաժարականը։ Իհարկե սա առաջին դեպքը չէ, որ նման վերաբերմունք է դրսևորում, ու բացարձակ տարբերություն չկա կին լրագրող է, մարդկային վերաբերմունքը և նաև լրագրողական։ Սա աներևակայելի է, որ որևէ քաղաքակիրթ երկրում նման բան լինի, ժողովրդավարական տեսանկյունից՝ այսպիսի երևույթ լինի»,- ասաց Իշխանյանը։

Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ ընդհանրապես չցանկացավ Անդրանիկ Քոչարյանին անդրադառնալ։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին