copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:12 02-10-2021

Իշխանությունը մաս առ մաս հանձնում է մեր հայրենիքը. Ավետիք Իշխանյան

Պարզվում է, որ շենգենյան վիզայի համար գործակալություններում հսկայական հերթեր են, բազմաթիվ մարդիկ լրացնում են «գրին քարտի» ձևաչափերը։ Ոչ ոք չի կարող այլևս մեղադրել հեռացողներին։ Հայաստանի իշխանությունը մաս առ մաս հանձնում է հայրենիքը, շուտով այս տարածքում տեր ու տնօրեն կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները և այս ամենին չկա լուրջ դիմադրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԿՌՈՒՆԿ ՈՒՍՏԻ ԿՈՒԳԱՍ


Վերջին օրերին իմ շատ ծանոթներ հանդիպելիս անկեղծանում են, ասելով, որ լրջորեն մտածում են Հայաստանը լքելու մասին։ Երեկ, տարբեր ժամերին, ճանաչելով, ինձ մոտեցան երկու անծանոթներ։ Երկուսն էլ տվեցին նույն հարցը․ «Լավ, ի՞նչ եք կարծում, սրանից փրկություն կա՞»։ Երկու դեպքում էլ թոթվեցի ուսերս։ Զրուցակիցներս անկեղծացան․ «Ես էլ եմ այդպես մտածում, արդեն որոշել եմ հեռանալ Հայաստանից»։ Պարզվում է, որ շենգենյան վիզայի համար գործակալություններում հսկայական հերթեր են, բազմաթիվ մարդիկ լրացնում են «գրին քարտի» ձևաչափերը։ Ոչ ոք չի կարող այլևս մեղադրել հեռացողներին։ Հայաստանի իշխանությունը մաս առ մաս հանձնում է հայրենիքը, շուտով այս տարածքում տեր ու տնօրեն կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները և այս ամենին չկա լուրջ դիմադրություն։ Եվ մեր դարավոր սովորության համաձայն, օտար երկրներում կկարոտենք էրգիրն ու դարդիման կլսենք «Կռունկ, ուստի կուգաս» երգը։ Գուցե ժամանակն է այս երգով փոխարինելու դեռևս մնացած Հայաստանի հիմնը»,-գրել է Իշխանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում