Ներքին 1 տարի առաջ - 13:13 29-05-2025

Ադրբեջանական կրակոցներից վնասվել է Խոզնավարում միայնակ ապրող 94-ամյա Նադեժդայի տունը

Մայիսի 28-ի երեկոյան և գիշերը ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ խոշարացված համայնքի Խոզնավար գյուղի ուղղությամբ։

Վնասվել է բնակելի տուն, բնակիչը՝ 94-ամյա Նադեժդան է, որը միայնակ է ապրում։

Խոզնավարի բնակչները նշում են, որ կրակոցները սկսվել մայիսի 28-ի երեկոյան ժամը 23-ից։ Թեև վերջին օրերին գյուղի տների ուղղությամբ կրակոցներ չէին եղել, սակայն ամեն օր էլ կրակում են ադրբեջանական կողմից։ Այնքան շատ են կրակում, որ երեխաներն առավոտյան գետնից հավաքում են կրակված փամփուշտները։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այս միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ-ն նաև ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում