copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:47 17-11-2021

ԱՄԷ-ից ձիեր վարժեցնողի արտոնագիրը կասեցրել են՝ Կադիրովի հետ կապերի պատճառով

Արաբական Միացյալ Էմիրությունների ձիարշավների վարչությունը կասեցրել է ձիեր վարժեցնող Սաթիշ Սիմարի արտոնագիրը։ Պատճառն այն է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Սիմարը ներառվել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային վարչության ցուցակներում՝ որպես «Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կապերի ցանցի նշանավոր անդամ»։

2016 թվականից Սիմարը վարժեցրել է Կադիրովին պատկանող North America անվանումը կրող ձին։ Արտոնագրի կասեցումից հետո նա հայտարարել է, որ ձին այլևս չի գտնվում Դուբայի ախոռում, որտեղ աշխատում է Սիմարը, և դուրս է բերվել ԱՄԷ-ից։ Սիմարը հավելել է, որ այս տեղեկատվությունը փոխանցվել է ԱՄՆ իրավաբաններին, և նա հույս ունի, որ շուտով իրեն կհանեն պատժամիջոցների ցուցակներից։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը