copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:35 16-01-2022

Twitter-ը կասեցրել է Իրանի առաջնորդի հաշիվը՝ Թրամփի սպանության տեսանյութի պատճառով

Twitter-ը կասեցրել է Իրանի այաթոլլա Ալի Խամենեիի էջը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման տեսանյութից հետո։ Այս մասին հայտնում է Iran International-ը։

Twitter-ը ընդմիշտ կասեցրել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի էջերից մեկը՝ հավանաբար Դոնալդ Թրամփի սպանությունը պատկերող անիմացիոն տեսահոլովակ տեղադրելու համար։

Հունվարի 13-ին Իրանի նախագահ Խամենեիի կայքում տեսանյութ է հրապարակվել, որում իրանական կամուֆլյաժային համազգեստով հաքերը կառավարում է մարտական ​​ռոբոտին, որը շարժվում է դեպի Թրամփի նստավայր։ Հաքերը ԱՄՆ նախկին նախագահի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկում. «Սոլեյմանիին սպանողը և հրաման տվողը կվճարի»։ Դրանից հետո «լիկվիդատորը» հրաման է տալիս դրոնին՝ սեղմելով «start»։

Ավելի վաղ Իրաքում Բաղդադի հետաքննչական դատարանի դատավորը կալանքի օրդեր էր տվել այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակման հետևանքով։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի