copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:35 19-05-2022

Գերմանիայի նախկին կանցլերը զրկվել է արտոնություններից ՌԴ-ի հետ կապերի պատճառով

Բունդեսթագը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին զրկել է որոշ արտոնություններից, որոնցից օգտվում են կառավարությունների ղեկավարները պաշտոնաթողությունից հետո, գրում է Bild-ը։

Մասնավորապես, Շրյոդերն այլևս չի ունենա գրասենյակ խորհրդարանում և բյուջեից վարձատրվող աշխատակիցներ։

Ըստ Bild-ի՝ այս որոշման պաշտոնական պատճառն այն է, որ նախկին կանցլերը չի օգտվում իրեն հասանելիք տարածքներից և անձնակազմի դրույքաչափերից։ Միաժամանակ, գրում է թերթը, Բունդեսթագի պատգամավորները դժգոհ են Ռուսաստանի հետ Շրյոդերի սերտ կապերից, նրան նույնիսկ մեղադրում են միջազգային ասպարեզում Գերմանիայի վարկանիշը վնասելու մեջ։

Շրյոդերը դեռ չի զրկվել կենսաթոշակի իրավունքից, թեև Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նրա գործընկերները հակված են այս տարբերակին։ Նախկին կանցլերը կշարունակի օգտվել նաև թիկնապահների ծառայությունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում