Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:49 14-11-2021

Հաքերները կոտրել են Հետաքննության դաշնային բյուրոյի էլփոստը․ Bloomberg

Հաքերները կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արտաքին էլփոստի համակարգը և տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներ վերահասցեավորել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Spamhaus նախագծի տվյալներին, որը հետևում է սպամին և դրա հետ կապված կիբեր սպառնալիքներին:

ՀԴԲ էլեկտրոնային փոստից ուղարկված նամակները պարունակում էին հնարավոր կիբերհարձակման նախազգուշացում։ Ինքը՝ գերատեսչությունն ասել է, որ իրենք և Կիբեր և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը «տեղյակ են միջադեպի մասին»։

«Ներկայումս մենք չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել», - ասել է ՀԴԲ-ն:

BlueVoyant կիբերանվտանգության ընկերության մասնագիտական ​​ծառայությունների ղեկավար Օսթին Բերգլասը ասում է, որ գործակալությունը մի քանի էլփոստի համակարգեր ունի: Շաբաթ օրը կոտրվածը, ըստ երևույթին, օգտագործվել է հասարակայնության հետ կապերի համար, և գործակալները պետք է օգտագործեն առանձին համակարգ՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար:

Նամակներում նշվում էր թեման՝ «Շտապ. հաքերները համակարգում»։ Հաղորդագրությունը ստորագրվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից և հասցեատերերին զգուշացրել է, որ հաքերը կիբերանվտանգության փորձագետ Վիննի Թրոյն է, ով անցյալ տարի հետաքննել է The Dark Overlord հաքերային խմբի գործունեությունը:

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման նախարարությունը հայտարարել է պետական ​​ծառայությունների պորտալի վրա աննախադեպ կիբերհարձակման մասին։ Հարձակման թիրախը Max-ն էր՝ փորձարարական չաթբոտը, որը նախատեսված էր բացառապես խորհրդատվության համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով