Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:35 06-11-2021

Անվանվել է վիտամինը, որի անբավարարությունը հանգեցնում է կոտրվածքների և հիշողության կորստի

Նույնիսկ համեմատաբար տաք և արևոտ Իսպանիայում յուրաքանչյուր երրորդ բնակիչը տառապում է վիտամին D-ի պակասից, հաղորդում է ABC պարբերականը: Ընդգծվում է, որ այս վիտամինը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, որը հիմնարար նշանակություն ունի ոսկորների և մկանների առողջության համար։ Բացի այդ, այս վիտամինը ձևավորում է իմունային արձագանքը, պաշտպանում է վարակներից և օգնում է կանխել կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը:

«Բացի այդ, այս վիտամինն ունակ է կանխարգելել հոգեկան խանգարումները»,- ասվում է հոդվածում։ Վիտամին D-ն պայքարում է մտածողության համար պատասխանատու սերոտոնինի և դոֆամինի պակասի դեմ։ Վիտամին D-ի անբավարարության առումով ռիսկային խմբերն են՝ նորածինները (քանի որ կրծքի կաթում քիչ է վիտամին D-ն), տարեցները (նրանց մաշկը նախկին քանակությամբ վիտամին չի արտադրում), թխամորթները, ճարպակալմամբ տառապողները, սարկիդոզով, տուբերկուլյոզով, հիստոպլազմոզով, օստեոպորոզով հիվանդները:

Վիտամին D-ի պակասը հանգեցնում է հանքայնացման, որը վտանգավոր է երեխաների ռախիտի զարգացման և մեծահասակների կոտրվածքների առումով։ Արևի լույսի օգնությամբ արտադրվում է այս վիտամինի 80-90%-ը։ Աշնանը և ձմռանը այս վիտամինը ստանալու հնարավորությունը նվազում է արևի լույսի պակասի պատճառով։ Ուստի կարևոր է վիտամին D-ով հարուստ մթերքներ օգտագործել։ Դրանք են ձվի դեղնուցը, ձկան և ծովամթերքի որոշ տեսակներ (անչոուս, սարդինա, սաղմոն, թյունոս, սկումբրիա), կարագը, տավարի և նապաստակի լյարդը, սունկը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել