Ներքին 4 տարի առաջ - 12:20 01-11-2021

Տեխնածին վթարների թիվն ավելացել է անցյալ տարվա համեմատ

2021 թվականին ունեցել ենք արտադրական և տեխնածին վթարների աճ։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021-ին հանրապետությունում 1251-ով ավելացել են արտադրական վտանգավոր օբյեկտները։ Դրանց գերակշռող մասը վերելակներն են, գազալցակայաններն ու նավթամթերքների լցակայանները։ Քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանն ընդգծեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրած գումարի գրեթե 90 տոկոսը կազմում են աշխատավարձերը։ Սակայն ցանկացավ ուշադրությունը սևեռել մեկ այլ, ավելի կարևոր հարցի վրա։ Խոսքը սեյսմիկ պաշտպանության մասին է․ «Ես այս մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու։ Մեր հանրապետությունում կան բազմաթիվ շենք-շինություններ, որոնց տարիքը գերազանցում է 70-ը։ Արդյոք ունե՞ք ամբողջ հանրապետության շենք-շինությունների վիճակը մոնիթորինգ անելու հստակ ծրագիր, թե՞ առաջնորդվում ենք պահի պահանջներով»։
Իշխան Զաքարյանի այս հարցին նախարար Անդրանիկ Փիլոյանը պատասխանեց, որ մոնիթորինգն առաջին հերթին պայմանավորված է նշված կազմակերպությունների ու շենքերի շահառուների հայտի ներկայացմամբ․ «Սակայն մենք ունենք առաջնահերթությունների պլան ու հիմնականում առաջնորդվում ենք այդ պլանով»։ Իշխան Զաքարյանը մանրամասնեց, որ հարցը վերաբերում էր ռիսկային շենք-շինությունների անձնագրավորմանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո այդ խնդիրն առկա է, ու քիչ-քիչ արվում է, սակայն ամբողջական ծրագրի տեսքով դեռ չկա։ Անդրանիկ Փիլոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այժմ չունեն բավարար ռեսուրսներ ամբողջ ծավալով այդ աշխատանքը կատարելու համար, և բոլոր աշխատանքները կատարվում են ըստ առաջնահերթությունների ։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում