copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 23:45 25-06-2026

Ալեքսանդր Միրզոյանն ընտրվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ

Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանն ընտրվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ։

Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Որոշում է կայացվել նաև նրան ՌՖՄ գործկոմի բյուրոյի կազմում ընդգրկելու մասին։

Նիստի արդյունքներով Ֆուտբոլի ազգային լիգան մինչև 2030 թվականը Առաջին լիգայի և Երկրորդ լիգայի Ա դիվիզիոնի մրցաշարերի անցկացման իրավունք է ստացել։

Բացի այդ, համաձայնեցվել են ՌՖՄ 2025 թվականի տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվետվությունը, հաստատվել է 2025-2027 թվականների անկախ աուդիտորական կազմակերպությունը, ինչպես նաև Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի կանոնակարգը։

Ալեքսանդր Միրզոյանը 75 տարեկան է։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է Բաքվի «Նեֆտյանիկ», Երևանի «Արարատ» (1975-1978 թթ.) և Մոսկվայի «Սպարտակ» թիմերում։ Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահն է և ֆուտբոլի վետերանների կոմիտեի ղեկավարը։