copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:43 25-06-2026

Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան

2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի: Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը. նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները` կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:

Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է` հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:

Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը։

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի