copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:48 25-06-2026

Ձերբակալվել է uպանությանն օժանդակելու համար մեղադրվող անձը․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավnրված ատրճանակ

Մայրաքաղաքի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ:

Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ