Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան, սոցիալական էջերում բավականին կոշտ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով իրենց անվան շուրջ դիտումներ հավաքողներին:
Էվելինան կիսվել է մի սքրինշոթով, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց անձնական տեսանյութերն օգտագործվելով՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքել, և կից գրել է.
«Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը: Հ.Գ. եթե ես որևէ նյութ դնում եմ միայն սթորի, նշանակում ա՝ դա սթորիի ֆորմատ ա, եթե հարկ համարեի իմ էջում իմ կենցաղից րիլսեր դնելը, հավատացեք՝ դա կանեի: Տարրական նրբանկատության հարց ա: Էստեղ են ասել՝ տենց շուստրի, քանի՞ քուր եք»։
Էվելինայի այս սուր արձագանքը միանգամից մեծ ուշադրության է արժանացել համացանցում, քանի որ նա հստակ սահմաններ է դրել իր ընտանեկան կյանքի և հանրային տիրույթում տարածվող նյութերի միջև: