copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:36 28-10-2021

ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները կարող են Սևծովյան նավատորմը հրաձգարանի վերածել. Forbes

ԱՄՆ ՌՕՈՒ-ի երկու B-1 Lancer ռմբակոծիչները մեկ անցումով կարող են ոչնչացնել Ռուսաստանի Բալթյան նավատորմը, իսկ Սևծովյան նավատորմը վերածել հրաձգարանի: Այս հայտարարությունը հայտնվել է Forbes-ի նյութերից մեկում։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ին ամերիկյան երկու B-1 ռմբակոծիչներ Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայից շարժվել են Սև ծովի ուղղությամբ։ Նրանց ուղեկցել են Լեհաստանի և Ռումինիայի ՌՕՈՒ-ի, ինչպես նաև Ռումինիայում կայանված Կանադայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռները:

Նրանք միջազգային օդային տարածքով թռել են Սև ծովի վրայով և Սևծովյան նավատորմին զանգվածային հրթիռային հարված հասցնելու գործողություն մշակել:

«Պատերազմի ժամանակ Սև ծովը կարող է վերածվել հրաձգարանի, իսկ B-1-երը կարող են դառնալ ամենանշանակալի հրաձիգները»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ այդ ինքնաթիռներից երկուսն ի վիճակի են ՌԴ Բալթյան նավատորմի ուղղությամբ 48 մեծ հեռահարության LRASM հականավային հրթիռներ արձակել։ B-1-ն ունակ է կրել 24 արկ։ Հարվածը կարող է «բավարար լինել մեկ անցումով ամբողջ նավատորմը խորտակելու համար»,- ասվում է Forbes-ի հոդվածում:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել