Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:51 24-10-2021

Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը

La Repubblica իտալական պարբերականը հայտնում է երկրի հարավ –արևելքում Էտնա հրաբխի ժայթքման մասին: Երկրաֆիզիկոսները հայտնում են, որ Սիցիլիայի վրա 10 կիլոմետրանոց մոխրի ու գազի սյուն է բարձրացել։

Նշվում է, որ հրաբխի ժայթքումը չի ազդել Կատանիայի Ֆոնտանարոսա օդանավակայանի աշխատանքի վրա:

Միաժամանակ տեղի բնակիչները հայտնում են մոտակա բնակավայրերում մոխրի թափվելու մասին։ Զոհերի և նյութական կորուստների մասին տեղեկություններ դեռ չկան։