copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:08 02-06-2024

Ինդոնեզիայում ժայթքել է Իբու հրաբուխը, որը 7000 մետր բարձրությամբ մոխրի սյուն է դուրս նետել

Ինդոնեզիայում կիրակի օրը կրկին ժայթքել է Իբու հրաբուխը՝ 7000 մետր բարձրությամբ մոխրի սյուն դուրս նետելով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Փոխանցում է News.am-ը։

Ինդոնեզիայի երկրաբանական գործակալության ղեկավար Մուհամմադ Վաֆիդը հայտնել է, որ հրաբուխը, որը գտնվում է կղզու Հյուսիսային Մալուկու նահանգի արևելյան մասում, ժայթքել է ավելի քան վեց րոպե։

Ժայթքման պահին քամին փչում էր արևմուտքից, և արդյունքում հրաբխային նյութը քամու միջոցով տեղափոխվել է Գամ Իկի գյուղի մոտ գտնվող դաշտ, որտեղ ավելի վաղ բնակություն էին հաստատել տարհանվածները, հայտնել է Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուխարին։

Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել դուրս չգալ փողոց և մնալ տանը, քանի դեռ ավազի հետ խառնված մոխրի անձրևը չի դադարել:

Իբու հրաբուխը շարունակաբար ժայթքում է մայիսի սկզբից: Ինդոնեզիայի իշխանությունները բարձրացրել են վտանգի մակարդակը ամենաբարձրին՝ անցած շաբաթ տեղի ունեցած մի շարք ժայթքումներից հետո:

Ինդոնեզիան՝ 270 միլիոն բնակչությամբ արշիպելագը, ունի 120 գործող հրաբուխ։ Այն հակված է հրաբխային ակտիվության, քանի որ գտնվում է «Կրակե օղակի»՝ Խաղաղ օվկիանոսի շուրջ պայտաձև մի շարք սեյսմիկ բեկումների երկայնքով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել