copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:49 23-10-2021

Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները: Այսօր նախատեսում են մեկնել Գյումրի, վաղը՝ Արմավիր, հիմնական այցելությունները շաբաթ-կիրակի են անում: Անցած շաբաթ Կոտայքում էին, դրանից առաջ՝ Լոռիում եւ Արագածոտնում: Այս այցերը որոշել են եզրափակել երեւանյան հանրահավաքով, որի օրը, նախնական ծրագրով, նոյեմբերի 9-ին է՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, կամ 11-ին:

Սակայն չի բացառվում, որ մարզերից ստացած «բացասական ազդակները» հանրահավաքը չեղարկելու պատճառ դառնան: Միայն այն փաստը, որ «Հայաստան» դաշինքն ԱԺ ընտրություններում 21 տոկոս տանելուց հետո չհամարձակվեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին, արդեն խոսում է որոշակի ռեյտինգի մասին:

Դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանրահավաքի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Մենք այդպիսի տեղեկություն դեռ չենք հրապարակել, հրապարակել ենք, որ 44-օրյա պատերազմի տարելիցին կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ, որոնց ֆորմատի մասին դուք տեղեկացվում եք:

Թե կլինի՞ արդյոք Ձեր ասած ժամկետում հանրահավաք, այդ մասին էլ կհայտարարվի, տարբեր պահանջներ կան՝ ընդդիմությանն ուղղված, այդ թվում՝ կտրուկ գործողությունների, բայց ես անձամբ կարծում եմ, որ գործողության չափելիության ցուցիչն արդյունավետությունն է, այլ ոչ թե նայել՝ կտրո՞ւկ է, թե՞ կտրուկ չէ այդ գործողությունը»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան

Ձեզ գուցե հետաքրքրի