copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:11 22-10-2021

Աֆղանստանում գաղտնի առցանց դպրոց են բացել աղջիկների համար. Times

Աֆղանական Learn Afghanistan բարեգործական կազմակերպությունը երկրում գաղտնի առցանց դպրոց է բացել 12 տարեկանից բարձր աղջիկների համար, որոնց թալիբներն արգելում են սովորել, հաղորդում է The Times պարբերականը։

«Մենք ուսուցանում ենք 100 աղջիկների, որոնք կդառնան Աֆղանստանի ապագան։ Պլանշետների օգնությամբ նրանք միասին սովորում են և շաբաթվա համար տնային առաջադրանքներ ստանում»,- ասել է կազմակերպության ղեկավար Պաշտանա Դուրանին։

Աղջիկներին կին ուսուցիչները դասավանդում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան, ծրագրավորումը և վեբ-կայքերի ստեղծումը, նաև աֆղանուհիներին սովորեցնում են ինքնուրույն լրացուցիչ տեղեկատվություն փնտրել: Կազմակերպությունը դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներ չի բացահայտում՝ աշակերտուհիներին չվնասելու համար։

Ամենից շատ դիտված