copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:29 21-10-2021

ԱՄՆ բնակիչը նկուղում թմրանյութերով պահել է 10 սեքս-ստրկուհիների

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Դետրոյթի 42-ամյա բնակիչ Կույեմաբի Սամերլինին, որը բռնի կերպով պահել է առնվազն 10 կնոջ և ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել, հաղորդում է FoxNews-ը։

Հետաքննությունը սկսվել է 2019 թվականին այն բանից հետո, երբ առաջին զոհը ոստիկաններին հայտնել է, որ Սամերլինը երկու անգամ բռնաբարել է իրեն և ստիպել ապրել նկուղում: Նա ասել է, որ տղամարդը ստիպել է իրեն սեռական հարաբերություններ ունենալ նկուղում վճարունակ հաճախորդների հետ:

Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է ևս ինը զոհ, որոնք կարողացել են դուրս գալ ապաստանից: Նրանք հայտնել են, որ Սամերլինը սպառնացել է ատրճանակով և ծեծել նրանց, եթե ստրկուհիները ուտելիք են խնդել: Սամերլինը պահանջում էր, որ իր զոհերը վաստակեն օրական առնվազն 1000 դոլար և նրանց հերոին է տվել, ֆենտանիլ և կոկաին: Կանանցից մեկը պատմել է, որ Սամերլինը նրան մի ափսե թմրանյութ է տվել այն բանից հետո, երբ այցելուները դուրս են եկել տնից:

Ոստիկանները խուզարկել են տունը և բազմոցի հետևում լիցքավորված ատրճանակ և երկու պայուսակ ֆենտանիլ և կոկաին են հայտնաբերել, ինչպես նաև նկուղում գտնվող երկու կնոջ: Մի կին ասել է, որ այնտեղ է եղել երեք ամիս, մյուսը`երեք օր:

Սամերլինը ձերբակալվել է և մեղադրվելմարդկանց թրաֆիքինգի մեջ՝ սեռական շահագործման նպատակով:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից