copy image url
Ավելին 5 տարի առաջ - 15:41 08-06-2021

Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեքս սկանդալի մասին գեղարվեստական ֆիլմ կնարահանեն

ԱՄՆ-ում հայտնել են ֆիլմի նկարահանման մասին, որը նվիրված է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեքս սկանդալին։ Deadline-ի հաղորդմամբ՝ ժապավենի հիմքում «She Said: Breaking the Sexual Harassment Story That Helped Ignite a Movement» գիրքն է, որը հեղինակել են The New York Times-ի լրագրողներ Մեգան Տուխին և Ջոդի Քանթորը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Universal Pictures» ստուդիան բանակցություններ է վարում դերասանուհին Քеրի Մալիգանի և Զոի Կազանի հետ, որոնք կարող են կատարել երկու լրագրողների դերերը։ Սցենարի հեղինակը կլինի «Օսկարի» դափնեկիր Ռեբեկա Լենկիևիչը, իսկ ժապավենի ռեժիսորը կդառնա Մարիա Շրադերը։ Սպասվում է, որ նկարահանման գործընթացը կսկսվի արդեն այս ամռանը։

2020թ․-ի մարտին Հարվի Վայնշտեյնին դատապարտել են 23 տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր են ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության եւ առաջին աստիճանի սեռական հարաբերության հակելու համար։ Պրոդյուսերը մեղքը չի ընդունել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ