copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:09 13-10-2021

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ կայքը, օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք

Ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար:

Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր։

Երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև հաստատված է քաղաքական խորհրդակցությունների արդյունավետ շարունակական փորձ։ Գործում է նաև հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը։

1992թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է արձանագրություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները սկսել են աշխատել 1999 թվականից: Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Յուրի Բաբախանյանը (2021թ. մարտի 15-ից): Հայաստանում Հնդկաստանի դեսպանն է Քիշան Դան Դեվալը (2019թ. օգոստոս):

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 34 փաստաթուղթ: Եվս 7-ը գտնվում են քննարկման փուլում:

Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 1995թ. դեկտեմբերի 14-ին Նյու-Դելիում:

2003թ. մայիսի 23-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում շփումների ու փոխայցելությունների արդյունավետ փորձ։

2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը, ըստ արտահանող երկրի հատկանիշի, կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար: Հայաստանի արտահանումը կազմել է 72.4 մլն. ԱՄՆ դոլար:

Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև փոխօգնության և համատեղ աշխատանքների արդյունավետ փորձ է ձևավորվել COVID-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Հնդկաստանը համահեղինակել է ՀՀ կողմից հեղինակած և 2015 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին առաջադրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» բանաձևը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան